կարևոր
250 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-14 15:05

Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է վերջնական հայտացուցակը

Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է վերջնական հայտացուցակը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը նվաճած Գերմանիայի հավաքականին։ Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է վերջնական հայտացուցակը Գերմանիայի դեմ խաղում:

Հայտացուցակում չեն ընդգրկվել Հովհաննես Նազարյանը, Ժորդի Արարատը, Վահան Բիչախչյանը, Էրիկ Վարդանյանը և Իշխան Գելոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա կարմիր, Գերմանիան՝ սպիտակ համազգեստով։

Այսօր J խմբում կխաղան՝ Հայաստան - Գերմանիա, ժամը՝ 21։00, Հյուսիսային Մակեդոնիա - Իսլանդիա՝ 21։00,  Լիխտենշտեյն - Ռումինիա՝ 21։00: