կարևոր
1918 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-14 13:17

Երևան-Մեղրի ավտոճանապարհի ավտովթարից մահացել է վարորդը

Երևան-Մեղրի ավտոճանապարհի ավտովթարից մահացել է վարորդը

Նոյեմբերի 14-ին, ժամը 00:40-ին Վայոց ձորի մարզային ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ․ վերջինս, հոսպիտալացման ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: