կարևոր
238 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-14 13:14

Արցախում կորոնավիրուսի 56 նոր դեպք, 2 մահ է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 56 նոր դեպք, 2 մահ է գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարությունը հայտնում է, որ նոյեմբերի 13-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային
հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։