կարևոր
508 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-14 13:05

Հայաստան-Գերմանիա այսօրվա խաղում մեր ազգային հավաքականը կարմիրով կլինի

Հայաստան-Գերմանիա այսօրվա խաղում մեր ազգային հավաքականը կարմիրով կլինի

Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային վերջին մարզումն անցկացրեց Գերմանիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը նվաճած Գերմանիայի հավաքականին։

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հանդես կգա կարմիր, Գերմանիան՝ սպիտակ համազգեստով։

Այսօր J խմբում կխաղան՝ Հայաստան - Գերմանիա, ժամը՝ 21։00, Հյուսիսային Մակեդոնիա - Իսլանդիա՝ 21։00,  Լիխտենշտեյն - Ռումինիա՝ 21։00: