կարևոր
1294 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-14 11:26

Մբապեն՝ պոկերի հեղինակ, Բենզեման՝ դուբլի. Ֆրնասիայի հաավքականը նվաճեց Կատար-2022-ի ուղեգիր

Մբապեն՝ պոկերի հեղինակ, Բենզեման՝ դուբլի. Ֆրնասիայի հաավքականը նվաճեց Կատար-2022-ի ուղեգիր

ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 8:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն:

Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն, դուբլ ձևակերպեց Քարիմ Բենզեման, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաբիոն ու Գրիզմանը:

23-ամյա Մբապեն 63 տարում առաջինն է, որը 1 խաղում 4 գոլ է խփում Ֆրանսիայի հավաքականում։ 1958թ․ աշխարհի առաջնությունում ֆրանսիացիներից Ժյուստ Ֆոնտենն էր նախորդ անգամ 4 գոլ խփել ազգային թիմում։ Այն ժամանակ Ֆրանսիան երրորդ տեղի համար խաղում 6։3 հաշվով պարտության է մատնել գերմանացիներին։

Քարիմ Բենզեման ազգային թիմում խփած գոլերի քանակով գերազանցեց Դավիդ Տրեզեգեին։ Բենզեման 35 գոլով 5-րդն է Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների մրցավազքում։ Տրեզեգեն 34 գոլ է խփել հավաքականում։ Բենզեմայից առաջ են Միշել Պլատինին (41), Անտուան Գրիզմանը (42), Օլիվյեր Ժիրուն (46) եւ Թիերի Անրին (51)։

Ընտրական փուլի ավարտից մեկ տուր առաջ  Ֆրանսիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

Դեշամի թիմը 15 միավորով խմբի առաջատարն է: Ֆրանսիայի հավաքականը 26 խաղ է ինչ չի պարտվում (18 հաղթանակ, 8 ոչ-ոքի):  Հաշվարկված չեն 11 մետրանոց հարվածաշարերով պարտությունները:

Ֆրանսիացիները Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում 3-3 խաղացին Շվեյցարիայի դեմ, բայց պարտվեցին 11 մետրանոց հարվածաշարում:

Սա ֆրանսիացիների համար երկրորդ ամենաերկար անպարտելիության շարքն է: Ռեկորդը սահմանվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 1999 թվականի մարտը՝ 27 հանդիպում։

Հաջորդ խաղում Դիդյե Դեշամի թիմը նոյեմբերի 16-ին ԱԱ-2022-ի որակավորման եզրափակիչ փուլում կհանդիպի Ֆինլանդիայի հետ։