կարևոր
1264 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-14 11:11

Իջևանում համայնքապետի ընտրությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության և Քաղաքացիական պայմանագրի թեկնածուների միջև է

Իջևանում համայնքապետի ընտրությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության և Քաղաքացիական պայմանագրի թեկնածուների միջև է

Այսօր Իջևանում ՏԻմ համամասնական ընտրություններ են. մասնակցում է միայն 2 կուսակցություն՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»: ՀՅԴ կուսակցության ցուցակը գլխավորում է  անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը, իսկ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իջևան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակում են․

1․Ղազումյան Վահան Սամվելի

2․ Եպիսկոպոսյան Ռաչիկ Սպարտակի

3․ Դովլաթբեկյան Արմինե Մարտիկի

4․ Մեսրոպյան Ստեփան Արամայիսի

5․ Թանանյան Վահագն Վաչագանի

6․ Քարտաշյան Զարուհի Գառնիկի

7․ Գևորգյան Արարատ Մայիսի

8․ Գասպարյան Ռաֆիկ Ռուդիկի

9․ Սարիբեկյան Հռիփսիմե Կարլենի

10․ Հարությունյան Նարեկ Նորայրի

«Մրցող ուժերը չեն կարող հավասար լինեն, քանի որ այս պահին ես իրենց ընդդիմություն եմ, իշխանությունները միշտ 30 տոկոս եւ ավելի ունենում են: Դա հասկանալի պատճառներով է, քանի որ գյուղապետերը բոլորն իրենց թեկնածուներն են, գործող ավագանիներ, որ իրենց ցանկում են, պետական հիմնարկներ, դրանք ոլորը իրենց առավելությունն է: Ժողովուրդը կորոշի, ում ինչ ձայն կտան, արդեն գիշերը պարզ կլինի»,-ասում է ՀՅԴ-ի՝ Իջևանի քաղաքապետի թեկնածու Վահան Ղազումյանը::

ՀՅԴ թեկնածուն նշեց, որ համայնքում խնդիրները շատ են, բայց մարդկանց առաջինը հետաքրքրում է իրենց անվտանգության խնդիրը, հետո նոր մնացած խնդիրները:

Հիշեցնենք, որ Իջեւան համայնքի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։