Նոյեմբերի 14, տարվա 318-րդ (նահանջ տարիներին՝ 319-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 47 օր։
1805թ. – ծնվել է Ֆաննի Մենդելսոնը Fanny Mendelssohn, գերմանացի դաշնակահարուհի (մ. 1847)
1831թ. - մահացել է գերմանացի փիլիսոփա Գեորգ Հեգելը
1840թ. – ծնվել է Կլոդ Մոնեն Claude Monet, ֆրանսիացի նկարիչ (մ. 1926)
1829 թ. – ծնվել է Միքայել Նալբանդյանը՝ հայ գրող և բանաստեղծ, Մեր հայրենիք օրհներգի հեղինակը (մահ. 1866 թ.)
1889թ. – ծնվել է Ջավահարլալ Ներուն (Նեհրու), Հնդկաստանի առաջին վարչապետը (մ. 1964)
1914 թ. – Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է ճակատամարտի մեջ:
1918թ. - Չեխոսլովակիան դառնում է հանրապետություն
1922թ. - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսում BBC ընկերությունը
1922թ.- ծնվել է Հրաչյա Ղափլանյանը, թատերական ռեժիսոր (մ. 1988)
1932 թ. – մահացել է Լեոն, հայ նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող, հրատարակել է «Մուրճ» թերթը (ծն. 1860 թ.):
1963 թ. – Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացավ Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
1975 թ. – մահացել է Արտեմի Այվազյանը, հայ ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1902 թ.):
1976 թ. – մահացել է Գեղամ Սարյանը, հայ նշանավոր գրող, բանաստեղծ (ծն. 1902 թ.):
1994 - Լա Մանշի տակով կառուցված թունելով սկսում է գործել Փարիզն ու Լոնդոնն իրար միացնող երկաթուղին
Այսօրը Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: