կարևոր
3778 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-14 00:04

Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետը» զանգվածային ոտնահարում է 6 գյուղի բնակչության իրավունքները․ ՀՀ ՄԻՊ

Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետը» զանգվածային ոտնահարում է 6 գյուղի բնակչության իրավունքները․ ՀՀ ՄԻՊ

Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ է: Այս մասին ահազանգում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են:

Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հատուկ զեկույցներով սա հիմնավորված է ու շարունակելու ենք փաստեր ներկայացնելը»: