կարևոր
559 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 23:52

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց նորվեգացիների հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Գաբրիել Սարգսյանը (2664) հաղթանակ տարավ, Ռոբերտ Հովհաննիսյանն (2622) ու Սամվել Տեր-Սահակյանը  (2615) վաստակեցին կեսական միավոր։ Հովհաննես Գաբուզյանը (2598) պարտություն կրեց։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով պարտության էր մատնել բելգիացիներին։

Կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ։ Երկրորդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցեց բելգիացիների հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը (2450), Սուսաննա Գաբոյանն (2253) ու Սիրանուշ Ղուկասյանը (2168)։ Լիլիթ Մկրտչյանը (2379) պարտություն կրեց։

Առաջին տուրում կանանց Հայաստանի թիմը 2,5։1,5 հաշվով պարտության էր մատնել խորվաթներին։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։ Վերջին տուրը նոյեմբերի 21-ին է։