կարևոր
565 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 23:07

Հայաստան - Գերմանիա հանդիպումը՝ նոյեմբերի 14-ին

Հայաստան - Գերմանիա հանդիպումը՝ նոյեմբերի 14-ին

Գերմանիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի վերջին տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին նախախաղային մարզում էր անցկացնում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հայաստան - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին եւ կմեկնարկի 21։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական խումբը։

Գլխավոր մրցավար է նշանակվել Ֆրանսուա Լետեսիեն։ Նրան կօգնեն Սիրիլի Մունիեն եւ Մեհդի Ռահմունին։ Չորրորդ պաշտոնյան է Ժերեմի Ստինան։

Գերմանիան 24 միավորով ապահովել է առաջին տեղն ու եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին տանը 0:5 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային եւ 12 միավորով չորրորդ տեղում է։