Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Դեռ որևէ պաշտոնյա չի պարզաբանել, թե ինչ է այս պահին տեղի ունենում Կապան-Ճակատեն ճանապարհահատվածին։
Տարբեր օգտատերերի ու լրատվամիջոցների գրառում/տեսանյութերը ցույց են տալիս, որ ճանապարհի մի քանի տեղամասերում ադրբեջանցիներն ինտենսիվ աշխատանք են տանում, ինչը շատ նման է անձնագրային/մաքսային հսկողություն իրականացնելու ենթակառուցվածքների ստեղծմանը։
Դրան զուգահեռ ցանցում ակտիվորեն տեսանյութեր են շրջանառվում Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին այլընտրանք համարվող Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում ստեղծված վթարային իրավիճակներն ու խցանումները»։