կարևոր
2470 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-13 22:06

Դիվանագիտական 0 փորձառությամբ նշանակվեց Գերմանիայի դեսպան. Արսեն Բաբայան

Դիվանագիտական 0 փորձառությամբ նշանակվեց Գերմանիայի դեսպան. Արսեն Բաբայան

 «Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր նախկին ընկերս, Վիկտոր Ենգիբարյանը, իր փաբերից մեկում նախկին իշխանություններից բողոքում, որ դեսպաններ էին նշանակում ոչ դիվանագետներին:

Ես նրա այդ մտքին համաձայն էի այն ժամանակ, համաձայն եմ նաև հիմա:

Իսկ ինքը, դիվանագետի 0 փորձառությամբ, նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան:

Հ.Գ. Հարցազրույցներում էլ անամոթաբար օգտագործում էր «հեղափոխություն» եզրույթը»,- գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության նախագահի  հրամանագրով Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: