Մ17 միջպետական ճանապարհի Կապան-Ճակատեն ավտոճանապարհահատվածում տեղադրվել է ադրբեջանական հենակետ: Թշնամու հենակետում ծառայություն է իրականացնում ավելի քան 15 զինված ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանական հենակետը տեղադրվել է այսօր երեկոյան ժամերի:
Նշենք, որ մինչ այս պահը պաշտոնական որևէ տեղեկատվություն նոր հենակետի հետ կապված չկա:
Yerevan.Today-ի նկարահանող խմբին հաջողվել է նկարահանել հենակետը՝ ավտոմեքենայով ընթանալիս։
Մանրամասն՝ տեսանյութում։