կարևոր
523 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 20:45

Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշավում գործադիրի կողմից. Հ1-ը ՔՊ-ամետ է լուսաբանում այն. Իոաննիսյան

Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշավում գործադիրի կողմից. Հ1-ը ՔՊ-ամետ է լուսաբանում այն. Իոաննիսյան

Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշավում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է լուսաբանում այն։ Գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Նախ գործադիրը 9 միլիարդ դրամ է հատկացնում Կապանում ինչ-որ ծրագրերի համար: Բոլոր համայնքներից կառավարությունը որոշում է հենց ընտրություններից մի քանի օր առաջ Կապանին հատկացնել այդ գումարը:

Ապա Հ1-ը սկսում է ինտենսիվ լուսաբանել գործադիրի այդ քայլը ու ոչ պակաս ինտենսիվ լուսաբանել Կապանի նախկին 3 տարում տրված այլ սուբվենցիաները: Սուբվենցիաները տարիներով տրվում էին, բայց Հանրայինը հենց ընտրություններից առաջ է պատմում կառավարության կողմից Կապանին գումար հատկացնելու մասին:

Իմիջիայլոց նույնը Հ1-ը անում է նախընտրական այլ համայնքներում:

Դրանից հետո Հ1-ն ու կառավարությունը ջանք չեն խնայում, որ հանրությանը ցույց տան, որ Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը հենց կառավարության ներկայացուցիչն է:

Նախ Դանիելյանը ուղեկցում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որով հստակ ցուցադրում է, որ ինքը ղեկավարության ներկայացուցիչ է:

Սուրեն Պապիկյանը, իմիջիայլոց, բավականին ինտենսիվ է համատեղում պաշտոնական պարտականությունների կատարումը համայնքներում նախընտրական քարոզչության հետ՝ ցուցադրելով, որ համայնքներին աջակցող կառավարությունն ու թեկնածուներից մեկը նույնական են:

Վերադառնալով Հանրային հեռուստատեսությանը հարկ է հիշատակել Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հարցազրույցին, որի ժամանակ Պետրոս Ղազարյանն իր հարցերով կրկին ամրապնդում էր այն թեզը, որ Դավիթ Դանիելյանը սուբվենցիաներ տվող կառավարության ներկայացուցիչն է:

Նույնիսկ ավելին, Հ1-ում Դանիելյանին գրեթե չտրվեց ՏԻՄ լիազորություններին վերաբերող որևէ հարց: Փոխարենը Պետրոս Ղազարյանը հարցերով բացեց այն քարոզչաթեզերը, որոնք Կապանում տանում է ՔՊ-ն:

Հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նույնիսկ որոշեց բոլոր հեռուստադիտողների համար դե-ֆակտո ընդգծել, որ ՔՊ-ի մրցակից Շանթ դաշինքի արտաքին քաղաքական գիծը Կապանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծելու:

Այս ամենի ֆոնին առավել հասկանալի է դառնում, թե ինչու էր Քաղաքացիական Պայմանագիրն այդքան դեմ, որ ընդլայնվեն վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի սահմանները, իսկ դրա որոշ դրսևորումները՝ քրեականացվեն»: