20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռիսկի խմբում գտնվող անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներ` արտագնա/ շարժական խմբերի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
«Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբերի` տարեցների, քրոնիկ հիվանդությամբ, սահմանափակ շարժունակությամբ անձանց համար նոյեմբերի 13-ից մեկնարկել են արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումները։
Միջոցառումն կիրականացվի պարբերաբար. բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։ Այդպիսով, ռիսկի խմբերին հնարավորություն կտրվի խուսափել պոլիկլինիկա լրացուցիչ այցից։
Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համատեղ նախաձեռնության Նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար»։