կարևոր
379 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 19:42

Ամասիա գյուղի մոտակա սարի վրա այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ամասիա գյուղի մոտակա սարի վրա այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 13-ին, ժամը 17:02-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 17:59-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: