կարևոր
376 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 19:29

Շուշիի անցակետում միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շուշի- Բերձոր ավտոճանապարհի հատվածում սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրը՝ Նորայր Միրզոյանը, շաբաթ վաղ առավոտյան  տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին եւ պայթուցիկ նետել նրանց ուղղությամբ, որից հետո ադրբեջանցիները անկանոն կրակ են բացել այդ պահին ճանապարհին գտնվող հայկական մեքենաների ուղությամբ: Տեսանյությում պարզ երեւում է, որ ադրբեջանական կողմում գտնվող զինծառայողները չեն վնասվել, սակայն ժամեր անց Ադրբեջանական կողմը սկսել է շրջանառել տեղեկատվություն, իբր երեք ադրբեջանցի է վիրավորվել:

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան: Նորայր Միրզոյանը, ինչպես երեւում է լուսանկարում, դեպքից հետո չի լքել տարածքը, սպասել է, մինչեւ ռուս խաղաղապահները մոտեցել են իրեն եւ ձերբակալել, որից հետո արցախցին պահվել է ռուս խաղաղապահների մոտ: Ժամեր անց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի քաղաքացուն շուտով կհանձնեն Արցախի իրավապահներին եւ նա ռուսական կողմի մոտ գտնվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Արցախի Հանրապետության քննչական կոմիտեյում դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:

Առավոտյան Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ միջադեպի պատճառով փակ է եղել Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը սակայն այս պահին ճանապարհը երկկողմանի բաց է :

Նոյեմբերի 08-ին, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը անցնելով Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ էր արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետեւանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային վիրավորում տեղում մահացել էր:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։