ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Ավելի վաղ, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ին ահազանգել է, որ գյուղից 17․30-ից լսում են կրակոցներ։ Այդ ժամանակ ադրբեջանական կողմից կրակոցներն ավելի ինտենսիվ է եղել, իսկ այս պահին դրանք ավելի թույլ են։ Գյուղի բնակիչները դեռևս մանրամասն տեղեկություն չունեն։
«Կրակոցներ Նորաբակի ուղղությամբ կար 17․30-ից, հիմա՝ մեկ- մեկ»,- հայտնեցին բնակավայրից։