կարևոր
406 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 18:53

Ավտովթար Վայոց ձորի մարզում․ կան տուժածներ

Ավտովթար Վայոց ձորի մարզում․ կան տուժածներ

Նոյեմբերի 13-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ-2106» և «Howo» մակնիշի բեռնատարը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Howo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին, իսկ «06»-ում խոշոր հրդեհ է բռնկվել:  

Նախնական տվյալներով հիվանդանոց են տեղափոխվել «06»-ի վարորդը և ուղևորները՝ նրա կինն ու 4 անչափահաս երեխան: