կարևոր
499 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-13 18:21

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կմրցի Նորվեգիայի թիմի հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կմրցի Նորվեգիայի թիմի հետ

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին կմրցի Նորվեգիայի թիմի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստները 3,5։0,5 հաշվով հաղթել են բելգիացիներին։

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը երկրորդ տուրում կլինի Բելգիայի թիմը։

Առաջին տուրում հայ շախմատիստուհիները 2,5։1,5 հաշվով պարտության են մատնել խորվաթներին։

Հայաստանի հավաքական

Գաբրիել Սարգսյան (2664)

Հայկ Մ․ Մարտիրոսյան (2624)

Ռոբերտ Հովհաննիսյան (2622)

Սամվել Տեր-Սահակյան (2615)

Հովհաննես Գաբուզյան (2598)

Ավագ՝ Հրաչիկ Թավադյան

Կանանց Հայաստանի հավաքական

Էլինա Դանիելյան (2450)

Աննա Մ․ Սարգսյան (2385)

Լիլիթ Մկրտչյան (2379)

Սուսաննա Գաբոյան (2253)

Սիրանուշ Ղուկասյան (2168)

Ավագ՝ Զավեն Անդրիասյան

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։ Վերջին տուրը նոյեմբերի 21-ին է։