կարևոր
634 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 17:35

ՊՆ նախարարը հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների կատարման վրա

ՊՆ նախարարը հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների կատարման վրա

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։

Այցի ավարտին Արշակ Կարապետյանը զորամիավորման ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների լիարժեք և անթերի կատարման վրա, ապահովել ծառայության պատշաճ կրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները»։