կարևոր
1084 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-13 17:33

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կկենտրոնանա հումանիտար խնդիրների լուծման վրա. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կկենտրոնանա հումանիտար խնդիրների լուծման վրա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած այցին հաջորդած իր ելույթում և լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասել է, որ շոշափվել է նաև Արցախյան խնդրի կարգավորման թեման։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից: 

Նա նշել է, որ մի քանի օր առաջ Փարիզում տեղի ունեցավ երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնք բոլորն իրենց աջակցությունն են հայտնել 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:

Նրա խոսքով՝ ընդգծվել են մի շարք հումանիտար հարցերի լուծման գործում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առաջընթացը, ինչպես նաև նախանշվել են մի շարք ուղղություններ, որոնցով պետք է աշխատանք տանել։

«Այս իմաստով համանախագահների գործունեությունն առաջիկայում կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման, ինչպես նաև այնպիսի պայմանների ստեղծման ուղղությամբ, որ տարածաշրջանում հայկական և ադրբեջանական բնակչության համար ձևավորվի վստահության մթնոլորտ, առօրյա հարցերը լուծվեն կառուցողական փոխզիջումների ոգով»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը: