կարևոր
760 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 16:48

Արցախյան պատերազմում զոհվածների որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված է

Արցախյան պատերազմում զոհվածների որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից  դադարեցված է

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ Հանրային կապերի վարչության պետ Հունան Թադևոսյանը գրում է.

«Օրը` մեկ տարի առաջ

2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։

Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։

Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը:

Կարեն Սարգսյանը 2 կողմի համար կարևորել է այդ աշխատանքը, նշել, որ ծառայությունը պատրաստ է ցանկացած բարդ առաջադրանքի։

Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է 1697 աճյուն։

Որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են»։