կարևոր
589 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 15:58

Մարտակերտի Չայլու գյուղից Նոր Այգեստան, ապա՝ Եռաբլուր. հայաթափված գյուղից փրկել են ամենաթանկը

Մարտակերտի Չայլու գյուղից Նոր Այգեստան, ապա՝ Եռաբլուր. հայաթափված գյուղից փրկել են ամենաթանկը

Վերջերս Եռաբլուրում տեսած կլինեք այս երեք խաչքարերը։ Քչերը գիտեն, թե որտեղից են բերվել դրանք և ինչ պատմություն ունեն։ Պատմեմ։ Այս մասին գրել է լրագրող Արամ Գևորգյանը:

«Մարտակերտի շրջանի Չայլու գյուղը մինչև 90֊ականների պատերազմը բավականին մեծ գյուղ էր։ 1980-ական թվականների վերջերին Չայլուն Արցախի խոշորագույն գյուղերից էր՝ 2531 բնակչով։

Առաջին պատերազմից հետո գյուղը մնաց թուրքերին։ Գյուղը մնաց, իսկ բնակիչների մի մասը, ովքեր ողջ էին մնացել և դեռ ուզում էին ապրել Արցախում, նոր գյուղ հիմնեցին կրկին Մարտակերտի շրջանում և վերանվանեցին այն Նոր Այգեստան։ Եվ գյուղում խաչքարեր տեղադրեցին ի հիշատակ պատերազմի զոհերի։

Այս պատերազմում ևս գյուղը անմասն չմնաց. գյուղացի տղամարդիկ կրկին զենք վերցրեցին և այժմ հայրենիքի համար կռվում իրենց կյանքը զոհեցին առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների որդիները:

Պատերազմը գյուղի սահման չհասավ, բայց գյուղը այնուամենայնիվ հայաթափվեց ու կրկին անցավ թուրքերին. նոյեմբերի 9-ի կապիտույլացիոն պայմանագրով Նոր Այգեստանն այն բնակավայրերի ցանկում էր, որը պետք է մնար թուրք շներին։

Գյուղացիներն ընդամենը 24 ժամ ունեին իրենց ստեղծածը գյուղից հանելու համար։ Եվ գյուղացիները հանեցին ամենաթանկը՝ խաչքարերը, որը սրբացված էր հերոս որդիների անունով ու արյունով։

Հիմա այդ խաչքարերը տեղադրված են Եռաբլուրում, և նոյեմբերի 14-ին ժամը 12:00-ին դրանց բացումն է լինելու, ցանկացողները կարող են ներկա գտնվել»: