կարևոր
1012 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 15:49

Սյունիքի մարզպետարանը հերքում է

Սյունիքի մարզպետարանը հերքում է

Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ հրապարակումները, թե երեկ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձել են այցելել Բարձրավան, ու նրանց տեղափոխող մեքենան խրվել-մնացել է ցեխի մեջ, չեն համապատասխանում իրականությանը։

«Երեկ ողջ օրը փոխվարչապետն ու մարզպետն անարգել ու առանց խոչընդոտների այցելել են տարբեր գյուղեր ու ճանապարհներ։ Նյութում վկայակոչում են Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքերը, որը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինքը լրատվամիջոցներին նման բան չի ասել։ Ինքն ընդամենը շինաշխատանքների վայրում հանդիպել է ճանապարհը դիտարկող Ս․Պապիկյանին ու Մ․ Պողոսյանին ու ներկայացրել իր առաջարկները»:

Հիշեցնենք, որ Հրապարակ թերթը գրել էր, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան, սակայն չեն կարողացել։

Հավելենք, նաև, որ երեկ երեկոյան Սյունիքի այլընտրանքային ճանապարհին խցանման մեջ էր հայտնվել նաև Պաշտպանության նախարարության ավտոշարասյունը: Ուղևորները տեսանյութ էին հրապարակել հենց ճանապարհից: