433 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 13:28

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել

Արցախում նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19984 քաղաքացու հետազոտություն, որից 3114-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։