կարևոր
607 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 13:02

Արցախի քաղաքացին ռուսական կողմում է. ԱՀ ՄԻՊ-ը նոր մանրամասներ է հայտնում

Արցախի քաղաքացին ռուսական կողմում է. ԱՀ ՄԻՊ-ը նոր մանրամասներ է հայտնում

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»։