Չպետք է թույլ տանք,որ տղային ռուսական կողմը դատապարտի կամ արտահանձնի Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Հուսամ վրիժառու տղային ի պաշտպանություն ոտքի կկանգնեք բոլորդ։ Չպետք է թույլ տանք,որ տղային ռուսական կողմը դատապարտի կամ արտահանձնի Ադրբեջանին։
Տղան այսօր պետք է ազատության մեջ գտնվի և դա է արդարությունը։ Չհայտնվեք էջիս տակ ձեր խոհափիլիսոփայական մտքերով...
Քանի դեռ խաղաղ բնակչին գնդակահարողներն, նվաստացնողներն ազատ են, ապա վրիժառուն պետք է ազատ լինի և ավելին պաշտպանված ...
Հ.Գ Հարգելիներս այս պահին դեռ որոշակիություն չկա, այս կոչը նրա համար է, որ եթե խնդիր լինի միասնականության ցուցաբերենք։ Կարևորը զգոն լինենք»։