կարևոր
787 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 11:36

Այսօր Երևանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ

Այսօր Երևանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում 59-ամյա Բորիկ Մ-ն իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։  

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով այն դեպքում, երբ իր՝ անցնելու վայրում կա ստորգետնյա անցում։ Իսկ վրաերթ կատարած վարորդն էլ ասում էր, ինքն է հարվածել հետիոտնին, սակայն հետո մեկ այլ ավտոմեքենա է վրաերթի ենթարկել: