409 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 10:52

Նոր Հաճնի մասնակից 5 քաղաքական ուժից երեքը գլխավորում է համայնքների ղեկավարներ. «Փաստ»

Նոր Հաճնի մասնակից 5 քաղաքական ուժից երեքը գլխավորում է համայնքների ղեկավարներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին ընտրություններ են տեղի ունենալու նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում, որի կազմում ընդգրկված են Նոր Հաճն, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Քարաշամբ, Նոր Գեղի և Քանաքեռավան բնակավայրերը: Ուշագրավ է, որ այստեղ մասնակից 5 քաղաքական ուժից երեքը գլխավորում են համայնքների ղեկավարներ:

Մասնավորաբար, Նոր Հաճնի գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը մասնակցում է իր անվան դաշինքով, նույն կերպ մասնակցում է նաև Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը, իսկ Քանաքեռավանի նախկին ղեկավար Հայկ Սարգսյանը առաջնորդում է ՀՅԴ համամասնական ցուցակը: Հաջորդը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի քաղաքապետի թեկնածուն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նոր Հաճնի ավագանու անդամ, ձեռներեց Սահակ Գյուլինյանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս ևս, ինչպես Կոտայքի մարզի մյուս համայնքների ՔՊ-ական թեկնածուների մեծ մասը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի «մարդն» է և առանցքային դերակատարություն է ունեցել Նոր Հաճնում ՔՊ-ի նախընտրական արշավներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում