կարևոր
358 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 09:25

Նոր մանրամասներ Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մանրամասներ Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Times.am-ը հայտնում է, որ նոյեմբերի 8-ին այդ հատվածում արբեջանցիների կողմից դավադրաբար սպանված հայ բանվորի եղբայրը մեքենայով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր։

Ավելի ուշ, Ստեփանակերտ- Բերձոր ճանապարհը բացվել է:

Տեսանյոյթերում երևում է, թե ինչպես քաղաքացին մոտենում Շուշիի ստորին հատվածում գտնվող անցակետին և նռնակ նետում ադրբեջանցիներ վրա, և թե ինչ արագությամբ են նրան ձերբակալում ռուս խաղաղապահները: Մինչ այժմ, սակայն Մարտիկ Երեմյանին սպանողների ձերբակալության մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ջրատար խողովակների անցկացման աշխաատնքներ իրականացնելիս ադրբեջանցի հատուկ զինծառայողի կողմից սպանվել էր ջրմուղի աշխատակից 23-ամյա Մարտիկ Երեմյանը, իսկ երեք աշխատակից տեղափոխվել էր հիվանդանոց: