կարևոր
796 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 09:52

Բերձորի միջպետական ճանապարհն արդեն բացվել է, տեղի ունեցածի մասին ԱՀ ոստիկանությունն ավելի ուշ կտեղեկացնի

Բերձորի միջպետական ճանապարհն արդեն բացվել է, տեղի ունեցածի մասին ԱՀ ոստիկանությունն ավելի ուշ կտեղեկացնի

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:

Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը:

Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ էր:

: