կարևոր
712 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-13 09:32

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է:

«Հարգելի հայրենակիցներ տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»: