կարևոր
565 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-13 09:08

Այսօր նոյեմբերի 13-ն է. տարվա ավարտին մնում է 48 օր

Այսօր նոյեմբերի 13-ն է. տարվա ավարտին մնում է 48 օր

Նոյեմբերի 13-ը տարվա 317-րդ  օրն է։

Տարվա ավարտին մնում է 48 օր։

  • 354 թ.-ծնվել է Օգոստինոս Երանելին՝ աֆրիկյան ծագմամբ հռոմեացի, վաղ քրիստոնեական աստվածաբան եւ փիլիսոփա Նումիդիայից, ում գրվածքներն ազդել են արեւմտյան քրիստոնեության եւ արեւմտյան փիլիսոփայության զարգացման վրա։ Նա եղել է եպիսկոպոս Հյուսիսային Աֆրիկայում եւ համարվել արեւմտյան քրիստոնեական եկեղեցու ամենաազդեցիկ հայրերից՝ շնորհիվ իր պատրիարքական շրջանում գրված աշխատությունների։ Դրանցից առավել արժեքավոր գործեր են «Աստծու քաղաքը», «Քրիստոնեական ուսմունքի մասին» եւ «Խոստովանությունները»։
  • 1114 թ.-Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:
  • 1810 թ.-ծնվել է Նիկոլայ Պիրոգովը, ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ (մահ. 1881 թ.): Պիրոգովը մասնակցել է Ղրիմի պատերազմին, մասնավորապես, 1855 թ. եղել է շրջափակված Սևաստոպոլի գլխավոր վիրաբույժը։
  • 1850 թ.-ծնվել է Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը, շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ։ Այժմ Սթիվենսոնն աշխարհում 26 ամենաշատ թարգմանվող հեղինակների շարքում է։ Նա դեռ կենդանության տարիներին է հասցրել մեծ ճանաչում ձեռք բերել։
  • 1868 թ.-մահացել է Ջոակինո Ռոսսինին, իտալացի նշանավոր կոմպոզիտոր (ծն. 1792 թ.): Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն։ Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թվականը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։
  • 1895 թ.-ծնվել է Անաստաս Միկոյանը` հայ բոլշեւիկյան հեղափոխական, այնուհետեւ՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ։ Հայտնի է որպես խորհրդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներից մեկը (1919-1974 թթ.), ինչը նույնիսկ դարձել է քաղաքական սատիրայի թեմա։
  • 1903 թ.-մահացել է Կամիլ Պիսսարոն, ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը (ծն. 1830 թ.): Նկարիչն իր վաղ շրջանի նկարներում առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում օդում լուսավորված իրերի պատկերմանը։ Լույսն ու օդը հետագայում դարձան առաջնային թեմա նկարչի արվեստում։
  • 1908 թ.-մահացել է Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի (ծն. 1870 թ.):
  • 1927 թ.-ծնվել է Գեորգի Յարալյանը` հայ ծաղրանկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2009)։ Հայաստանի «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ:
  • 1937 թ.-ծնվել է Լորիս Ճգնավորյանը` դիրիժոր եւ կոմպոզիտոր: Ճգնավորյանը գրել է 5 օպերա, Ռեքվիեմ եւ բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ։ Նա 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։
  • 1964 թ.-տեղի ունեցավ «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:
  • 1970 թ.-Պակիստանում Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով մահացավ 300 000-500 000 մարդ:
  • 1994 թ.-Շվեդիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով երկիրը միանում է Եվրամիությանը:
  • 2009 թ.-մահացել է Արմեն Թախտաջյան, հայ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), գիտության վաստակավոր գործիչ (1967)։ Բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ:
  • 2015 թ.-Փարիզում տեղի է ունենում ահաբեկչությունների շարք։
  • Այսօր Կույրերի միջազգային օրն է: