կարևոր
1297 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 23:28

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Արցախ այցի մանրամասները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Արցախ այցի մանրամասները

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ: 

«Խոսել ենք երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: Երկուստեք կարևորել ենք Հայաստան -Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը, անդրադարձել ենք պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Արցախում հանդիպել եմ նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

Քննարկել ենք Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին:

Քննարկել ենք նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: