կարևոր
496 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 23:07

Եվրոպայի առաջնությունում տրվել է Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Եվրոպայի առաջնությունում տրվել է Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում։

Սլովենիայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով առավելության հասավ Բելգիայի թիմի նկատմամբ։ Հաղթանակներ տարան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը։ Ոչ ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանը։

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցեց խորվաթների հետ եւ հաղթանակ տարավ 2,5։1,5 հաշվով։

Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տարան, Աննա Սարգսյանը ոչ ոքի խաղաց, Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր՝ մինչեւ նոյեմբերի 21-ը։