կարևոր
316 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 23:57

Երևանում կկայանա խելացի լուծումների կիրառությանը նվիրված գագաթնաժողով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանում  նոյեմբերի 19-ին տեղի կունենա տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը նվիրված գագաթնաժողով: Արդեն երկրորդ անգամ միջոցառման կազամակերպիչն է տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնելոգիաների գործատուների միությունը: Գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվեն խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարները:

Համաժողովի հատուկ հյուրն է լինելու Սինոփսիս ընկերության նախագահ Չի Ֆուան Չանը, ով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2020 թվականին արժանացել է Հայաստանի պետական մրցանակի:

Թեւ միջոցառմանը ներկա լինելու հնարավորություն ունեն միայն հրավիրյալները, սակայն կազմակերպիչները հավաստիացնում են՝ կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի ցանկացողները հնարավորություն ունենան ուղիղ հեռարձակման միջոցով հետեւելու միջոցռման ընթացքին:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: