կարևոր
529 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 21:28

Պատերազմում զոհված ոստիկանների անուններով ծառեր տնկվեցին «Հավերժության պուրակ»-ում

Պատերազմում զոհված ոստիկանների անուններով ծառեր տնկվեցին «Հավերժության պուրակ»-ում

Նոյեմբերի 12-ին ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ տեղի ունեցավ «Հավերժության պուրակի» հիմնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր տնկեցին։

Արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին ոստիկանությունը տվեց 71 զոհ։