կարևոր
838 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 20:47

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապրհի խցանման մեջ է մնացել նաև պաշտպանության նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապրհի խցանման մեջ է մնացել նաև պաշտպանության նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր շուրջ 30 րոպե խցանման մեջ է մնացել Սյունիքի մարզի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի հատվածում։

Այս պահին էլ ճանապարհը շարունակում է կաթվածահար մնալ․ այն ծանրաբեռնվել էր դեռ նախօրեին՝ թեթև ձյան տեղումից հետո։ 

Նախարարի մեքենան խցանումից հանել են ժամանած ոստիկանները։ Վարորդները փաստում են, որ այդ այլընտրանքային ճանապարհն իրականում այլընտրանքային չէ եւ ձմռանը փոքր-ինչ տեղումների դեպքում անգամ լուրջ խնդիրների են բախվելու։

Նշենք, որ սա իշխանությունների գովերգած այլընտրանքային ճանապարհն է, որը պետք է փոխարինի փաստացի թշնամուն հանձնված Գորիս-Կապան հիմնական ճանապարհին։