կարևոր
520 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 21:05

Ավստրիան անցնում է լոքդաունի

Ավստրիան անցնում է լոքդաունի

Ավստրիայում բոլոր չպատվաստվածների համար կգործի «լոքդաուն»: Որոշումը կընդունվի նոյեմբերի 14-ին: Նոր փոփոխությունների մանրամասները նոյեմբերի 12-ին հայտնել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը:

Նա, մեջբերելով կորոնավիրուսային աճող թվերը, հայտարարել է, որ սպասելը ողջամիտ չէր լինի: «Մենք հիմա կգնանք նման քայլի»,-նշել է կանցլերը:

Նրա խոսքով, ամբողջ երկրում «լոքդաուն» հայտարարելը կլիներ անարդար պատվաստված քաղաքացիների նկատմամբ: 
Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 65 տոկոսը: