13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր է ստորագրել Սոս Ավետիսյանին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Սոս Ավետիսյանը 2018թ-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:
2017-2018թթ.-ին եղել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու:
Մինչ այդ, նախ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ է եղել: 2016 թվականից դասավանդում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2016-2017թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց պատմության դասախոսի օգնական: