կարևոր
622 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 17:47

Երևանում կբացվի առաջին սքեյթ-պարկը

Երևանում կբացվի առաջին սքեյթ-պարկը

Նոյեմբերի 15-ին Երևանում կբացվի առաջին սքեյթ-պարկը։ Բացմանը ներկա են լինելու Ուկրաինայի հայերի միության նախագահը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ուկրաինայից։

Բացման արարողությանը կհաջորդի համերգ՝ Հարութ Փամբուխչյանի, Գարիկի, Սոնայի, «Ռեինկարնացիա»-ի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են «Kazka» և «Hardkiss» ուկրաինական խմբերը։ Միջոցառումը կվարի Գարիկ Պապոյանը։ Մուտքն ազատ է։ Սքեյթ-պարկը կառուցվել է Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ: