կարևոր
250 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 17:35

Հրդեհ Արագածոտնի մարզում

Հրդեհ Արագածոտնի մարզում

Նոյեմբերի 12-ին, ժամը 14։40-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հակո գյուղում այրվում է տուն և անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։28-ին։