կարևոր
1201 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-12 17:05

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց 2021 Speed Chess Championship մրցաշարում

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց 2021 Speed Chess Championship մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց առցանց անցկածվող կայծակնային շախմատի 2021 Speed Chess Championship մրցաշարը։

1/8 եզրափակիչ փուլում նրան մրցակից էր բաժին հասել ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Երեքժամյա պայքարից հետո, որի ընթացքում կողմերն անցկացրին կայծակնային շախմատի տարբեր ձևաչափի (5+1, 3+1, 1+1) պարտիաներ, Լևոն Արոնյանը հաղթեց 15։12 հաշվով։

Քառորդ եզրափակչում նա կհանդիպի չինացի գրոսմայստեր Դին Լիժենի հետ, որն առաջին փուլում 14։12 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին։ Այդ փուլի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 2-ին, 6-ին և 9-ին։ Եզրափակիչը նախատեսված է դեկտեմբերի 19-ին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար։ Հաղթողը և 2-րդ տեղ գրավող շախմատիստները կստանան 10 հազարական դոլար։