կարևոր
1252 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-12 15:44

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանը կմրցի Բելգիայի հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանը կմրցի Բելգիայի հետ

Սլովենիայում նոյեմբերի 12-ին կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։

Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Բելգիայի թիմը։ Առաջին համարը կլինի Հայկ Մ․ Մարտիրոսյանը։

Հաջորդ խաղատախտակների մոտ հանդես կգան Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հովհաննես Գաբուզյանը։

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում կմրցի խորվաթների հետ։ Կխաղան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Մ․ Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր՝ մինչեւ նոյեմբերի 21-ը։