կարևոր
697 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 14:49

Ո՞վ է կատարելու Գորիսի համայնքապետի պարտականությունները. Աշոտ Սիմոնյան

Ո՞վ է կատարելու Գորիսի համայնքապետի պարտականությունները. Աշոտ Սիմոնյան

Վերջերս վերընտված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը անօրինական հիմունքներով շարունակում է մնալ ճաղերի հետեւում։ Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցով մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝ դիմելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին։

Նրա խոսքով՝ նախօրեին որոշում է կայացվել համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի անօրինական կալանքի մասին։

«Այդ դեպքում ո՞վ է կատարելու համայնքապետի պարտականությունները»,-ասել է Սիմոնյանը։

Ի պատասխան՝ փոխնախարարը նախ զարմանք է հայտնել, ապա հույս հայտնել, որ նրանցից մեկը շուտով ազատ կարձակվի։ «Հուսով եմ՝ մեկ ամսից նրանցից գոնե մեկն ազատություն մեջ կլինի»,-ասել է Տերտերյանը։

Այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորը շարունակել է․ «Ո՞վ է այդ դեպքում կատարելու համայնքապետի պարտականությունները։ Որեւէ կոնկրետ օրինակ կարո՞ղ եք բերել»,-հարցրել է Սիմոնյանը։

Տերտերյանն պատասխանել է, որ «կոնկրետ օրինակ կբերի քաղաքի Ավագանու խորհուրդը»։