կարևոր
1936 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-12 13:56

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաեւը ՝ Ռուսաստանի Դաշնությունից եւ Բրիս Ռոքֆեյը ՝ Ֆրանսիայից) այսօր հրապարակել են հետեւյալ հայտարարությունը:

Նոյեմբերի 10-ին համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները երկու արտգործնախարարին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել Է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները, ապա էսկալացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների և այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այդ ձևաչափով ապագա հանդիպումների և համանախագահների ենթադրյալ այցը տարածաշրջան:

Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը ։

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ, ձերբակալվածներին, ականազերծմանը, անհայտ կորածներին, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանությանը և կոչ են արել կողմերին անսահմանափակ հասանելիություն տրամադրել միջազգային մարդասիրական կազմակերպություններին: 

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկել նրանց ընթացիկ ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն: