Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ծանր իրավիճակի պատճառով հետաձգվել է Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Այս մասին հաղորդում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան:
Մրցաշարը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 6-19-ը Ստամբուլում և այժմ հետաձգվել է մինչև 2022 թվականի մարտ:
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ այս օրերին Աբովյանում աշխարհի առաջնության նախապատրաստական հերթական հավաքն է անցկացնում կանանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականը: