կարևոր
400 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-12 12:19

ԵՊՀ-ն երկուշաբթիից կանցնի ուսուցման առկա ձևաչափի

ԵՊՀ-ն երկուշաբթիից կանցնի ուսուցման առկա ձևաչափի

Նոյեմբերի 15-ից ուսումնական գործընթացն ԵՊՀ-ում կիրականացվի առկա ձեւաչափով։

Հիշեցնենք, Մայր բուհում, ինչպես և ՀՀ մյուս բուհերում անցել էին ուսուցման հեռավար ձևաչափի հոկտեմբերի 26 -ից՝ ԿԳՄՍ համապատասխան հրամանի համաձայն:

Հրամանի մեջ նշվում էր, որ հիմք ընդունելով «Քովիդ-19» համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և  հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: