կարևոր
427 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 10:45

ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական դիմադրության շարժման առաջին փուլը

ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական դիմադրության շարժման առաջին փուլը

ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքի մեկնարկած համահայկական երիտասարդական դիմադրության շարժման առաջին փուլը տեղի ունեցավ վերջին շաբաթների ընթացքում։

Հայրենիքում եւ սփյուռքյան գաղթօջախներում կազմակերպվեցին հանրահավաքներ, բողոքի գործողություններ։ Այս պայքարն ունի երկու հիմնական հարթություն.

Արտաքին՝ Հակաթրքական եւ հակաադրբեջանական պայքար

• ընդդեմ թուրք ադրբեջանական հայատյաց քաղաքականության,

• պահանջում ենք բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ ազատ արձակումը։

• Կասեցնել պանթուրանական գաղափարախոսության իմպլեմենտացիան

• Պայքարել Արցախը եւ Սյունիքը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի

Իսկ ներքին ճակատում,

• Ընդդեմ՝ ՀՀ իշխանությունների վարած ազգակործան քաղաքականության, որը խթանում է թշնամու հետապնդած պանթուրանական ծրագրի իրագործումը։

• Ընդվզել՝ կեղծ խաղաղասիրության եւ միակողմանի զիջումներով առաջնորդվող քաղաքականության դեմ

• Չեզոքացնել Հայ-ադրբեջանական միմիանց փոխլրացնող դավադիր համագործակցությունը։

Կազմակերպվեցին բողոքի միջոցառումներ թրքական եւ ադրբեջանական դեսպանատների դիմաց։ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հանձնվեցին պահանջագրեր վերոնշյալ դրույթներից բաղկացած։

Այս շարժման առաքելությունն է ցույց տալ, որ հայ երիտասարդությունը լինի հայրենիքում եւ սփյուռքում չի հանդուրժում, այլ դիմադրում է ցանկացած խոչընդոտ, մարտահրավեր կամ սպառնալիք, որը վտանգում է ՀՀ եւ ԱՀ պետականությունների հարատեւոթյունը, բնականոն զարգացումն ու բարգավաճումը։ Դիմադրությունը ի վերջո հասնելու է իր նպատակին, անհրաժեշտության դեպքում փոխելու ենք աշխարհաքաղաքական ստատուս քվոն, պայքարելու ենք աշխարհաքաղաքական այս հոսանքի դեմ։

Աշխարհագրություն․

Երեւան, Հայաստան- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ

Աթենք, Հունաստան- AYF Greece - Αρμενική Νεολαία Ελλάδος

Թեհրան, Իրան- Arf Rem

Փարիզ, Ֆրանսիա- FRA Nor Seround - ՀՅԴ Նոր Սերունդ

Սալոնիկ, Հունաստան

Կիպրոս- ՀՅԴաշնակցութիւն Կիպրոս ARF Dashnaktsoutiun Cyprus

Բեյրութ, Լիբանան- ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միութիւն - LEM, Zavarian Student Association Հ.Յ.Դ. Զաւարեան Ուսանողական Միութիւն

Հաագա, Նիդեռլանդներ- AJF Garegin Njdeh Nederland

Օտավա, Կանադա- Armenian Youth Federation of Canada (AYF Canada)

Վանկուվեր, Կանադա- Armen Karo Student Association

Վաշինգտտոն, ԱՄՆ- AYF Eastern Region USA

Չիկագո, ԱՄՆ- AYF East

Նյու Յորք, ԱՄՆ- AYF East

Լոս Անջելես, ԱՄՆ- Armenian Youth Federation AYF West

Շարունակելի